Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Դուք օգնում եք, որ ՀՀԿ-ն իշխանությունը զավթի, ձեզ էլ փայ տա». Ա. Արշակյանը՝ Ա. Մինասյանին (տեսանյութ)

Քաղաքականություն
unnamed-415

«Այո եւ Ոչ» ռեալիթի շոուի անդամները Արզականում են, որտեղ հանդիպում ունեցան տեղի բնակիչների հետ: Քննարկման ժամանակ մի տղամարդ դիմեց կողմերին՝ խնդրելով վերջապես բացատրել, թե ինչ ասել է կայուն խորհրդարանական մեծամասնություն: «Ասում են, թե դա տանելու է միակուսակցության: Ցանկալի կլիներ, որ վերջնական մեկ ճիշտ պատասխան լիներ»,-ասաց քաղաքացին: Հարցին առաջինը պատասխանեց «Այո» ճակատից Արծվիկ Մինասյանը. «Աշխարհի ցանկացած խորհրդարանում անհրաժեշտ է կայուն մեծամասնություն, որպեսզի կառավարությունը ձեւավորվի եւ սկսի կայուն գործել, ոչ թե անընդհատ փոփոխվի: Եթե ընտրությունների արդյունքում որեւէ ուժ հավաքում է ձայների 50 տոկոսից ավելին, դառնում է մեծամասնություն, իսկ մյուս կուսակցությունները կարող են կոալիցիա կազմել»,-ասաց Մինասյանը՝ հավելելով, որ մեծամասնությունը 54 տոկոսից ավելի ձայն չի ունենա: Արծվիկ Մինասյանի պատասխանին «Ոչ»-ի ճակատից արձագանքեց Հրանտ Բագրատյանը. «Խորհրդարանական կառավարման համակարգը նրա մասին է, որ մենք միշտ լինենք փոքրամասնություն: Եթե ես լինեմ փոքրամասնություն, պիտի դուրս գամ քաղաքականությունից, որովհետեւ այս Սահմանադրությունը թույլ չի տա ինձ լինել մեծամասնություն, կամ էլ պիտի գնամ ասեմ՝ պաշտոն տվեք ինձ: Աշխարհում ոչ մի տեղ չկա նման բան: Ի՞նչ իրավունքով եք մտցրել երկրորդ փուլը: Եթե դուխով տղա եք, մեկ փուլով պիտի ընտրվեք»: Երկու ճակատների պատասխանը բնավ չբավարարեց քաղաքացուն. «Կամ դուք եք խաբում, կամ նրանք»,-ասաց նա, ինչին հաջորդեց «Այո եւ Ոչ» ռեալիթի շոուի անդամների երկար բանավեճը: Դիտեք տեսանյութով