Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աղջիկը ոչ միայն գեշա, այլև ոչ մի շանս չունի գեղեցկանալու. Հրանտ Բագրատյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
bagrat

« Այո  և Ոչ » -ի հերթական հանդիպումը 1700 բնակչություն ունեցող Ծաղկաձորում է: Ոչ-ի կողմնակից Հրանտ Բագրատյանն իր ելույթում ասաց, որ կողմնորոշվելու իրավունքը թողնում է ծաղկաձորցիների խղճին, չմոռանալով նշել, թե ինքն ինչ կողմնորոշում ունի: «  Ես ձեզ չեմ ասում ինչնա ճիշտ, ես Աստված չեմ, բավականաչափ տարիք ունեմ իմանալու, որ ինչոր  ասես, վաղը կարող է չուռ գա քո դեմ: Բայց ես ուզում եմ կողմնորոշվել: Այո, ես ինքս նախագահական համակարգի կողմնակից եմ: Խի՞:  Ես տեսել եմ 90-91 թվի անտերությունը Հայաստանում, ես տեսել եմ ռազմաճակատի պարտությունները ու ես գիտեմ, որ 91 թվի հոկտեմբերին, երբ, և Հայաստանում և Ղարաբաղում նախագահ եղավ, մենք սկսեցինք հաղթել, կարգ ու կանոն եղավ: Կարևոր չի, որ էդ մի հոգին շատ իրավունք ունի, կարևորը որ ճիշտ ընտրված մարդա: Պառլամենտական համակարգը պրոբլեմ ունի իր մեջ: Ինչպես ասում են՝ աղջիկը ոչ միայն գեշա, այլև ոչ մի շանս չունի գեղեցկանալու»: