Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այո-ականը հիշում է Սինգապուրի օրինակը՝ կոռուպցիայի համար գնդակահարել (տեսանյութ)

Քաղաքականություն
melk

Դիլիջանցիների հետ զրոյցում «Այո և ոչ»-ի քարոզիչներից Այո-ական Միքայել Մելքումյանը հիշեցնում է Սինգապուրի օրինակը. իսկ այստեղ մի օր իշխանությունը հետևյալ որոշումը կայացրեց. Բոլորը պետք է անգլերեն սովորեն, Կոռուպցիայի համար գնդակահարել Ընտրության չգնալու համար՝ բանտ նստեցնել։ Մ. Մելքումյանը իդեալական Հայաստան է խոստանում նոր Սահմանադրությամբ՝ առանց զոռբաների, առանց կոռուպցիայի, իսկ այս սահմանադրությունը, ըստ նրա,  այդ շանսը տալիս է. փորձենք անցնել այդ ճանապարհը՝ խորհուրդ է տալիս նա։ Մյուս Այո-ական Արթուր Եղիազարյանը բացատրում է Սահմանադրության՝ ընտանիքին վերաբերող խնդրահարույց կետերը։ Դիտեք տեսանյութը