Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սիմոն Մարտիրոսյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց

Սպորտ
ss

Հայաստանի ծանրորդները երկրորդ մեդալը նվաճեցին Հյուսթոնում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում: Մեր հավաքականի անդամ Սիմոն Մարտիրոսյանը 105 կգ քաշային կարգի մրցումներում երկամարտի 402 կգ արդյունքով զբաղեցրեց 5-րդ տեղը: Սակայն պոկում վարժությունում մեր ծանրորդը նվաճեց փոքր բրոնզե մեդալ՝ իրեն ենթարկելով 186 կգ ծանրաձողը: Սակայն հրում վարժությունում պատանեկան օլիմպիական խաղերի չեմպիոնը ձախողվեց առաջին եւ երկրորդ մոտեցման ժամանակ, ուստի չկարողացավ լրջորեն պայքարել մեծ մեդալի համար: Նշենք, որ նույն քաշային կարգում Ռուսաստանը ներկայացնող մեր հայրենակից Դավիթ Բեջանյանը 411 կգ արդյունքով գրավեց մրցանակային 2-րդ տեղը: Հիշեցնենք, որ մեր ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը 77 կգ քաշային կարգում նույնպես պոկում վարժությունում նվաճել էր փոքր բրոնզե մեդալ: