Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

15 թեկնածու՝ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնի համար

Սպորտ
sport-marzic

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հանրապետության ֆուտբոլային եւ մարզական լրատվամիջոցների ներկայացուցչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ մեր ազգային հավաքականը պետք է գլխավորի միայն հայազգի մասնագետը: Ըստ ՀՖՖ նախագահի, այժմ կա նման 15 թեկնածու, որոնցից 13-ը PRO կարգի մարզիչ են, իսկ երկուսը՝ ոչ: Նրանցից մի քանիսն աշխատում են արտասահմանյան ակումբներում: Հիշեցնենք, որ Եվրո-2016-ի ընտրական փուլից առաջ, Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ նշանակվեց շվեյցարացի Բերնար Շալանդը, որն այս տարվա մարտին կայացած Ալբանիա – Հայաստան խաղից հետո պաշտոնանկ արվեց: Նրա տեղը ժամանակավոր զբաղեցրեց Սարգիս Հովսեփյանը, որը մինչ այդ նշանակվել էր երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ, սակայն այդպես էլ չհասցրեց որեւէ խաղ անցկացնել թիմի հետ: Հավելենք, որ Հայկական առաջին ճակատ (FAF) ֆան շարժման՝ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին ներկայացված առաջին պահանջը նվիրված է հենց հավաքականի գլխավոր մարզչին, մասնավորապես՝ «հավաքական հրավիրել արտերկրից պրոֆեսիոնալ, խարիզմատիկ, երկար մարզչական ուղի անցած մարզիչ»: