Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քահանան՝ նոր Սահմանադրությամբ երեխայի ու ծնողի հարաբերության մասին (տեսանյութ)

Հասարակություն
qahana

Նոյեմբերի 28-ին Աստվածամուխ Սուրբ Գեղարդը բերվելու է Էջմիածնի Մայր Տաճար: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Մայր Աթոռի թանգարանների եւ արխիվի պատասխանատու տեր Ասողիկ քահանա Կարապետյանը ներկայացրեց Գեղարդի պատմությունն ու ուխտի օրը հռչակելու մասին: «Առաջին դարի 2-րդ կեսին Սուրբ Գեղարդը Հայաստան է բերել Քրիստոսի առաքյալ Սուրբ Թադեոսը: Երկար տարիներ այն պահվել է Այրիվանքում, որը հետո անվանակոչվել է Գեղարդավանք: Այնուհետ արշավանքների ժամանակ բոլոր սրբությունները հավաքվել եւ բերվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին»,-ասաց քահանան՝ հավելելով, որ Սուրբ Գեղարդի ուխտի օրը պատահական ընտրված չէ: Հայ Առաքելական Եկեղեցին նոյեմբերի 28-ին տոնում է Սուրբ Թադեոս եւ Բարդուղիմեոս առաքյալների տոնը: Ասուլիսին լրագրողներից մեկը քահանայից հետաքրքրվեց, թե ինչ կարծիք ունի նա Սահմանադրության նոր նախագծի վերաբերյալ՝ հաշվի առնելով այն դրույթները, որոնցով երեխաներին առավել շատ իրավունքներ են տրվելու իրենց ծնողների նկատմամբ: «Երբ որ երեխան իր ընտանեկան միջավայրում կարողացավ ստանալ քրիստոնեական բարոյագիտության համաձայն դաստիարակություն եւ մեծանա աստվածային օրենքով, նման խնդրի առաջ հայ ընտանիքը եւ երեխան չեն կանգնի: Եթե հայ ընտանիքը իր կյանքը կերտեց համաձայն մեր ազգային հոգեբանության եւ արժեհամակարգի, որեւէ օրենք երբեք չի խախտի այն դրվածքը, որ հազարամյակներ շարունակ ունեցել է հայ ընտանիքը»,-պատասխանեց տեր Ասողիկ քահանա Կարապետյանը: