Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սանկտ Պետերբուրգում Շարմազանովի զեկույցը ընդունվել է միաձայն

Քաղաքականություն
unnamed-68

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նոյեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության վեհաժողովի խորհրդի նիստին: Նիստի ընթացքում ի թիվս բազմաթիվ հարցերի լսվել է նաեւ ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովի՝ «2016թ. ՀԱՊԿ-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունների մասին» զեկույցը, որն ընդունվել է միաձայն: Հայկական պատվիրակությունը խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում առաջարկել է հաջորդ նիստն անցկացնել Հայաստանում՝ 2016թ. առաջին կիսամյակում, որն էլ ընդունվել է ՀԱՊԿ ԽՎ-ի կողմից: ՀՀ խորհրդարանի ղեկավար Գալուստ Սահակյանն աշխատանքային այցի շրջանակում մասնակցել է նաեւ Անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին: Օրակարգում ընդգրկված բազմաթիվ հարցերի շարքում քննարկվել է նաեւ ԵրեւանիՄատենադարանի տնօրեն, անվանի գիտնական, գրականության եւ մշակույթի գործիչ Հրաչյա Թամրազյանին՝ ԱՊՀ ՄԽՎ «Չինգիզ Այթմատովի անվան 2015թ. մրցանակ» շնորհելու հարցը: Պարգեւատրումը տեղի կունենա նոյեմբերի 27-ին՝ ԱՊՀ ՄԽՎ 43-րդ լիագումար նիստի ընթացքում՝ Սանկտ Պետերբուրգում: