Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուսաստանը սպասում է, որ Թուրքիան ներողություն կխնդրի. Վլ.Պուտին (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitled112

Ռուսաստանը սպասում է, որ Թուրքիան ներողություն կխնդրի Սիրիայում խոցված ռուսական ինքնաթիռի կործանման համար, ինչպես նաև հուսով է, որ այս հանցագործության համար պատասխանատու անձինք կպատժվեն: Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Մենք կարծում ենք, որ անբացատրելի է թիկունքից  հարված ստանալ նրանցից, ում  մենք համարում էինք գործընկեր և դաշնակից՝ ահաբեկչության դեմ պայքարում»,- ասել է ՌԴ նախագահը Կրեմլում՝ արտասահմանյան պետությունների նոր դեսպանների կողմից հավատարմագրերը ստանալիս։ Մանրամասները՝ տեսանյութում