Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վալերի Պերմյակովին դատող դատավորը հայտնի է

Քաղաքականություն
valeri-permyakov

Հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյան ընտանիքի 7 անդամների սպանության մեջ մեղադրվող Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմակայանի զինծառայող Վալերի Պերմյակովին կդատի Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հարություն Մովսեսյանը: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական կայքից: Ըստ մեղադրական եզրակացության՝ նա 28 կրակոցով տեղում սպանել է Աիդա Ավետիսյանին, Հասմիկ Ավետիսյանին, Սերյոժա Ավետիսյանին, Արմեն Ավետիսյանին, Արաքսյա Պողոսյանին եւ մանկահասակ Հասմիկ Ավետիսյանին, իսկ մանկահասակ 6 ամսեկան Սերյոժա Ավետիսյանին ինքնաձիգին ամրացված սվին-դանակով հինգ հարված էր հասցրել՝   վնասելով կենսական լուրջ օրգանները: Սպանդից ողջ մնացած փոքրիկ Սերյոժան ընդամենը 7 օր ապրեց առանց իր հարազատների: Գործով միակ մեղադրյալը 19 ամյա ՌԴ քաղաքացի, 9-ամյա կրթությամբ Վալերի Պերմյակովն է: Դատական նիստի օրը, սակայն, դեռ հայտնի չէ: