Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԼՂՀ ԱԺ-ում մերժվեց Հայկ Խանումյանի կողմից առաջարկված օրենքի լրացումը

Քաղաքականություն
unnamed20

Արցախի Հանրապետության Ազգային ժողովում 2015թ. նոյեմբերի 26-ին տեղի է ունեցել 6-րդ գումարման Ազգային ժողովի 2-րդ նստաշրջանի հերթական նիստը, որտեղ, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաև «Ազգային վերածնունդ»  կուսակցության նախագահ, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանի ներկայացրած «Տեղական ինքնակառավարման մասին ԼՂՀ օրենքում լրացում կատարելու» մասին օրինագիծը: ԱԺ նախորդ նիստի ժամանակ պատգամավորը բարձրաձայնել էր, որ  «Տեղական ինքնակառավարման մասին» ԼՂՀ օրենքով համայնքային բյուջեների համար նախատեսված եկամտային հարկից, շահութահարկից և բնապահպանական վճարներից  մասհանումները չեն կատարվում: Հ.Խանումյանի կողմից առաջարկված լրացմամբ մեխանիզմներ էին ստեղծվում ամեն տարի բյուջեի մասին օրենքով համապատասխան մասհանումներ կատարելու համար: Սա հնարավորություն կտար համայնքներին ավելացնել սեփական եկամուտները և լուծում տալ առնվազն տեղական նշանակության փոքր հարցերին: Օրինագծի ներկայացմանը հաջորդեց աշխույժ քննարկում, պատգամավորները համաձայնեցին հարցի կարևորության փաստի շուրջ, առաջարկվեց այս թեմայով հանրային լսումներ կազմակերպել: Միևնույն ժամանակ օրինագծի հեղինակին առաջարկվեց հետաձգել հարցի քննարկումը՝ այս ոլորտին վերաբերվող հարցերի ավելի լայն շրջանակ կարգավորելու նպատակով: Սակայն Խանումյանը պնդեց հարցի քվեարկության վրա: Օրինագիծը մերժվեց ձայների 13 դեմ, 10 կողմ, 6 ձեռնպահ հարաբերակցությամբ: «Վերածնունդ» խմբակցությունից բաից օրինագծին կողմ քվեարկեցին նաև «Դաշնակցություն»  և  «Շարժում-88» խմբակցությունները, դեմ՝ «Հայրենիք» խմբակցությունը: «Վերածնունդ» խմբակցություն 26 նոյեմբերի, 2015թ.