Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ամեն հինգշաբթի փափուկ բարձ են դնում գլխներիս տակ» (տեսանյութ)

Հասարակություն
kar-akcia

Կառավարության շենքի դիմաց հավաքված «Կենտրոն մաքրություն» ընկերության նախկին աշխատակիցները պահանջում էին իրենց վերջնահաշվարկները: Մոտ մեկ տարի առաջ լուծարված ընկերությունը մինչեւ այսօր չի վճարել նրանց։ Չնայած քաղաքապետարանում նրանց խոսք են տվել մինչեւ տարեվերջ լուծել խնդիրը, սակայն նրանք չեն հավատում. «էս մեկ տարի է՝ ժողովրդին խաբում են, գնացեք, էսօր եկեք, վաղը եկեք, մոտ 200 հոգու տվել են գումարը, մնացել ենք 115 հոգի, ու բոլորս խնդիր ունենք պետության հետ, վարկերի տակ ենք»,- ասաց ակցիայի մասնակից Մաջիթխալիթով Վադրին: Նրանք ասում են, որ ամեն շաբաթ իրենց է մոտենում քաղաքապետարանի աշխատակիցը ու նույն բանն է ասում. «Քաղաքապետարանից ամեն հինգշաբթի կանչում են, փափուկ բարձ են դնում գլխներիս տակ»: Այսօր էլ նրանց մոտեցավ Քաղաքապետարանի օպերատիվ շտաբի պետի տեղակալ Արման Գալստյանը եւ հայտարարեց. «Դեկտեմբերի երեքից գործընթացը սկսվելու է, իրենք հերթով կստանան իրենց գումարները, մինչեւ նոր տարի ամբողջը կփակվի»: Քաղաքապետարանի աշխատակցի հորդորով հավաքվածները հեռացան կառավարության շենքի մոտից: