Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարուժան Սուքիասյանը չներկայացավ մամուլի ասուլիսին

Սպորտ
sport-ararat1

Այսօր կայացած Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ «Արարատ» - «Ալաշկերտ» հանդիպումից հետո կազմակերպված մամուլի ասուլիսին գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը չներկայացավ: Նրա տեղը լրագրողների հարցերին պատասխանեց օգնականը՝ Ստեփան Բաղդասարյանը. «Շնորհավորում եմ «Ալաշկերտին» հաջորդ փուլ մտնելու համար: Արժանի հաղթանակ էր: Մեր նախատեսած պլանը աշխատեց մինչեւ գոլ ընդունելը: Դրանից հետո մեզ հարկավոր էր երեք գոլ խփել, սակայն տղաները շուտ հուսալքվեցին: Ֆուտբոլ է, պատահում է: Վաղվանից կսկսենք պատրաստվել հաջորդ խաղին» - ասաց նա: Նշենք, որ խաղն ավարտվեց «Ալաշկերտի» առավելությամբ՝ 4:0: Այդպիսով, ալաշկերտցիները 5:0 ընդհանուր հաշվով հաղթանակ տարան եւ մտան կիսաեզրափակիչ: «Մենք այսօր շատ լավ խաղացինք եւ մեր հաղթանակը օրինաչափ էր: Թիմը միշտ էլ մոտիվացված է եւ աշխատում է ցույց տալ դիտարժան ֆուտբոլ» - խաղից հետո ասաց «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը: Հավելենք, որ այսօր կայացած մյուս խաղում Երեւանի «Բանանցը» սեփական դաշտում 1:2 հաշվով պարտվեց «Ուլիսին», սակայն մտավ կիսաեզրափակիչ, քանի որ առաջին մրցախաղում ավելի խոշոր հաղթանակ էր տարել (3:0):