Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ծիլքար գյուղով անցնող ճանապարհի փլուզված հատվածը վերականգնվել է

Հասարակություն
ee008e3ea6dace5726e6a9b0976e8541

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի (Մ3) 95-96-րդ կմ-ում` Ծիլքար գյուղով անցնող ճանապարհի երթևեկելի հատվածում,  նոյեմբերի 19-ին տեղի էր ունեցել հողային պաստառի և կողնակի փլուզում: Նշված հատվածում նոր փլուզումների վտանգը կանխելու  համար ճանապարհը սպասարկող «Հովհաննես Մարտիրոսյան» ՍՊ ընկերությունը  խնդրին ժամանակավոր լուծում է տվել։ Ճանապարհաշինարարների կողմից իրականացվել են  հողային պաստառի և կողնակի վերականգնման աշխատանքներ, ճանապարհի փլուզված հատվածի երկայնքով տեղադրվել են մետաղական արգելափակոցներ։ Միաժանանակ, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը դիմել է «Արցախճան» ինստիտուտ ՓԲ ընկերությանը՝ տեղում ուսումնասիրություններ կատարելու և ճանապարհահատվածի վերականգնման նպատակով համապատասխան եզրակացություն տալու համար։ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն