Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շուշան Պետրոսյանն ու Զարուհի Փոստանջյանը փոխադարձ ամոթանք հնչեցրին (տեսանյութ)

Քաղաքականություն
2XE8mD1Rh98

ԱԺ արտահերթ նիստում այսօր քննարկվում է ղազախական Բուրաբայում ստորագրված «ԵՏՄ մաքսային տարածքում ապրանքների ներմուծման ու շրջանառության որոշ հարցերի մասին» արձանագրությունը: «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ելույթը, ինչպես որ սպասելի էր, տարաձայնություններ ու ՀՀԿ կողմից ռեպլիկների տեղիք  տվեց: Տիկին Փոստանջյանը հայտարարեց, որ իշխանությունները, բացի ԵՏՄ անդամակցությունից, եւս մեկ ցնցում են նախապատրաստում պետության համար. «Սերժ Սարգսյանը նախաձեռնել է համապետական մի միջոցառում եւ պետք է անցկացնի իր համար նախընտրելի մի փաստաթուղթ: Մենք բազմաթիվ մարդկանցից ստանում ենք ահազանգեր, որ պնդում են՝ ՀՀԿ ներկայացուցիչները տարբեր միջոցներով ճնշումներ են գործում ընտրական հանձնաժողովների անդամների վրա, փորձում են ապօրինի համաձայնություն ձեռք բերել՝ կեղծելու ընտրությունների արդյունքները: Եւ որպեսզի մենք կարողանանք դիմակայել այս բիրտ ուժին ու թույլ չտանք, որ կեղծվեն ընտրությունների արդյունքները, մենք չպետք է հասնենք ընտրությունների օրվան, մենք մեր անհնազանդությամբ պետք է հեռացնենք Սերժ Սարգսյանին ու նրա իշխանությունը»: «Մի քիչ էլ նախագծից խոսեք: Ես կարող եմ անջատել խոսափողը, բայց չեմ անի»,- տեղից փորձում էր նրա ելույթն ընդհատել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Տիկին Փոստանջյանն, առանց ուշադրություն դարձնելու, շարունակեց. «Անհնազանդության գործողություններն ամենաարդյունավետն են, երբ չես հնազանդվում այդ ապօրինի օրենքներին ու դիմակայում բիրտ ուժին, որը դրանից սկսում է թուլանալ: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ այդ արագաչափերը ու այն կարմիր գծերը պատկանում են Սերժ Սարգսյանի ընտանիքի անդամներին, այդ տուգանքները մուծելով՝ օգնում ենք այդ բիրտ ուժին, որ նրանք նույն կերպ շարունակեն: Այս ապօրինի իշխանությանը պետք է քշենք: Միասնական ցանկությունը պետք է դրսեւորվի միասնական գործողություններով, ու դրանք պետք է լինեն համատարած. այն պետք է տարածվի նաեւ այլ հրապարակներում եւս: Մեկ շաբաթ չգնանք տուն ու մնանք փողոցում, մեկ շաբաթ կարող ենք ցրտից մսրել, մնանք սոված»: «Փողոցը լավ տեղից է, բայց վերադարձեք ԱԺ»,- կրկին արձագանքեց Գալուստ Սահակյանը, ապա անդրադառնալով դահլիճից ակտիվորեն ռեպլիկներ անող ՀՀԿ կին պատգամավորներ Ռուզան Մուրադյանին, Կարինե Պողոսյանին ու Շուշան Պետրոսյանին՝ ասաց. «Իմ դուրը գալիս է, մի ընդհատեք»: Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ Սերժ Սարգսյանի միջոցով տապալեցինք թե ներքին, թե արտաքին քաղաքականությունը, խոցեցինք նաեւ մեր պաշտպանությունը: «Ամոթ քեզ...»,- գոռաց Շուշան Պետրոսյանը: «Ամոթը ձեզ, որ Սերժ Սարգսյանի թիմում եք ընդգրկվել ու թալանում եք մեր երեխաներին, մեզ բոլորիս»,- բարկացած արձագանքեց Զարուհի Փոստանջյանը: Իր ելույթից հետո նա լքեց դահլիճը: «Խղճուկ, ժանրային բովանդակությունից զուրկ ելույթներ պետք չէ ունենալ: Թույլ տվեցի ելույթ ունենար, որ ժողովուրդը լսի՝ նման ելույթներ չի կարելի ընդունել: ՀՀԿ-ն նրան ասել էր՝ դեղ ընդունի ու մի ապատեղեկացրու ժողովրդին»,- հայտարարեց Գալուստ Սահակյանը: