Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էժան մեքենաններն ավելի թանկ կնստեն պետության վրա. ՀԱԿ-ի առաջարկը մերժվել է

Քաղաքականություն
zurabyan1

ԱԺ ճեպազրույցների հենց սկզբում այսօր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն ասաց. «Ամեն ինչ պարզ է, առանց իմ ելույթի, թե ինչ է կատարվել: Տեսաք՝ ինչ փաստաթուղթ է ներկայացվել ԱԺ՝ 2016թ. պետական բյուջեի նախագիծը: Սա սահմանադրական հանրաքվեի նկատմամբ անարգանք է, երբ կարեւոր իրադարձություն է երկրում տեղի ունենում, իսկ կառավարությունն արագ-արագ նախագծերը բերում է ԱԺ՝ հաստատելու, դրանով շեղում է այս ճակատամարտից։ Միեւնույնն է՝ մենք մեր գործն առաջ ենք տանելու, ու այս հնարքները իրենց արդյունքը չեն տալու»: Ինչ վերաբերում է այսօր կայանալիք հանրահավաքին, ապա Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ այդ մասին ոչ մի հարց չտալ իրեն. «Այսօրվա հանրահավաքը տեղի է ունենալու այսօր»: Ինչ վերաբերում է ակտիվորեն քննարկված ծառայողական մեքենաների խնդրին, ապա ՀԱԿ խմբակցության ղեկավարը նշեց, որ իրենք դիմել են հատուկ նամակով ԱԺ այն ժամանակվա նախագահ Հովիկ Աբրահամյանին՝ բացատրերով, որ իրենց խմբակցությանը տրամադրված թանկարժեք մեքենայի փոխարեն ավելի էժանագին մեքենա տրամադրել. «Հաշվի առնելով բյուջեի խնդիրները, որ գոտիները պետք է ամուր կապել, առաջարկել ենք պակաս թանկարժեք մեքենա առնել: Մեզ մերժել են՝ տալով մի քիչ տարօրինակ պատասխան՝ ասելով, որ ավելի էժան մեքենաններն ավելի թանկ կնստեն պետության վրա: Ի դեպ, կես տարի էլ սպասել ենք այս նամակի պատասխանին»: Հարցին՝ արդյոք լավ չէ՞ր լինի օրինակ ծառայել եւ ընդհանրապես հրաժարվել մեքենայից, Լեւոն Զուրաբյանը նշեց. «Այդ դեպքում եկեք հրաժարվենք թուղթ, կոմպյուտերներ օգտագործելուց, հրաժարվենք համակարգիչներից, ջրից էլ հրաժարվենք... Հեծանիվն արդեն անլուրջ է»: