Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԼԱՎԱՏԵՍ» ՍԱԱԴԱԹԸ ՀՐԱԺԵՇՏ Է ՏԱԼԻՍ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

Տնտեսություն

"Այսօր մենք այլեւս տանգո չենք պարում, ուր մենք էինք ու կառավարությունը,այսօր շալախո ենք պարում ՝ ժողովրդի հետ ուսի տված", իր պաշտոնավարման ժամկետը լրանալու կապակցությամբ ասաց Հայաստանում Համաշխարհային Բանկի ներկայացուցիչ Օուեյս Սաադաթը: Հայաստանում ՀԲ-ի 10 ամյա գործունեության մեջ Օուեյս Սաադաթը պաշտոնավարել է 4 տարի: Նա արդյունավետ է գնահատում իր աշխատանքը, թեեւ 4 տարիների ընթացքում աշխատել է 4 վարչապետի, 4 ֆինանսների, 5 էներգետիկայի, 5 գյուղ, 3 բնապահպանության նախարարների հետ:

" Մենք կատարյալ չենք, բայց մենք լավագույնն ենք": Օուեյս Սաադաթը հատկապես հպարտանում է 3-4 ծրագրերով, որոնք իրականացրել է Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամը: Դրանք 268 համայնքային ծրագրեր են, որոնք բարելավել են 662000 մարդու կյանք:

Ըստ ՀԲ-ի ներկայացուցչի հաջողության ցուցանիշներ են գրանցվել նաեւ Հայաստանի գործարար միջավայրի բարելավման, ներդրումների խթանման, աշխատատեղերի ստեղծման, ենթակառուցվածքների վերականգնման, ինչպես նաեւ առողջապահական եւ կրթական ներդրումների ուղղությամբ: