Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սոցիալական աշխատողները ճանաչման խնդիր ունեն (տեսանյութ)

Հասարակություն
socialakan-ashxatox

Նոյեմբերի 4-ը սոցիալական աշխատողի օրն է, որն արդեն նշվում է 6 տարի: Կառավարության 2009 թ որոշմամբ նոյեմբերի 4-ը նշվում է որպես սոցիալական աշխատողի օր:   Հայաստանում կա մոտ 3000 սոցիալական աշխատող; «Սոցիալական աշխատանքը Հայաստանում. Բարեփոխումներին համընթաց գիտագործնական համաժողով»-ի ընթացքում այսօր բարձրացվեցին սոցիալական աշխատողների խնդիրները: «Գործատուները պետք է հարգեն սոցիալական աշխատողի աշխատաժամը, նյարդային լարվածությունը, որովհետեւ դա նշանակում է ապրել յուրաքանչյուր կլիենտի պրոբլեմներով, դա մարդկային էներգիա պահանջող աշխատանք է, կա որոշակի սահման, թե քանի հոգու հետ կարող ես աշխատել»,- «Ա1+»-ին ասաց Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանը: Նրա խոսքերով՝ սոցիալական աշխատողներն այսօր ճանաչման խնդիր ունեն: ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Արթուր Մկրտիչյանի պատկերացմամբ էլ սոցիալական աշխատողը անձի սոցիալական խնդիրների պաշտպանն է. «Առաջին հերթին առանձին անհատի կողքին կանգնած, նրա սոցիալական հիմնախնդիրների պաշտպանն է, եթե մենք ունենք օմբուդսմեն, որը մարդու իրավունքների պաշտպանն է ընդհանրապես, ես կասեի սոցիալական աշխատողը կոնկրետ մարդու սոցիալական իրավունքների պաշտպանն է»: Սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկանը դրական տեղաշարժ է նկատում. այս տարի 130 դիմորդ ցանկացել է ընդունվել «Սոցիալական աշխատանք»-ի բաժին, երբ ընդամենը 3 անվճար տեղ են ունեցել: