Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Երասխ» կայարանում գնացք է այրվել

Հասարակություն
819eeccd7e3c68451aed261fccd14b0e

Հոկտեմբերի 13-ին, ժամը 06.06-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Երասխ գյուղի կայարանում այրվում է էլ.գնացք: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի «Երասխ» կայարանում 3600v լարումով էլ.մալուխը պոկվել և ընկել է վագոնի վրա. տեղի է ունեցել էլ.լարերի կարճ միացում` հրդեհի բռնկումով: Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.30-ին, մարվել՝ 06.54-ին: Այրվել է գնացքի էլ.վահանակի տուփը: