Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հովհաննես Բաչկովը նույնպես պարտվեց

Կարևոր լուրեր Սպորտ
a1-boks

Հայաստանի բռնցքամարտիկներն ավարտեցին ելույթները Քաթարի մայրաքաղաք Դոհայում տեղի ունեցող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում: Մեր վերջին հույսը՝ 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, այսօր քառորդ եզրափակիչ մարտում պարտվեց կուբացի Յասնիեր Տոլեդո Լոպեսին եւ զրկվեց բրոնզե մեդալից: Մինչ այդ, ավելի վաղ փուլում, պայքարից դուրս էին մնացել 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը եւ 56 կգ քաշային Արամ Ավագյանը: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը մրցավայր էր մեկնել առանց գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի, քանի որ նա չունի համապատասխան մարզչական կարգ աշխարհի առաջնությանը մասնակցելու համար: