Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդականը ձախողվեց Բուլղարիայում

Կարևոր լուրեր Սպորտ
XAX

Հայաստանի մինչեւ 21 տարեկան ֆուտբոլիստների հավաքականը հերթական պարտությունը կրեց 2017թ Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական մրցաշարում: Այսօր մեր այդ տարիքային ընտրանին Ստարա Զագորայում հյուրընկալվեց Բուլղարիայի երիտասարդական թիմին: Առաջին խաղակեսում մերոնց հաջողվեց անառիկ պահել սեփական դարպասը, սակայն ընդմիջումից հետո նրանք երկու անգամ սխալվեցին պաշտպանությունում եւ ստիպված եղան խաղը վերսկսել դաշտի կենտրոնից: Բուլղարացիների կազմում աչքի ընկան Քրիստիան Մալինովը (68-րդ րոպե) եւ Գեորգի Մինչեւը (81), ընդ որում երկրորդ գոլի ժամանակ կոպիտ սխալ թույլ տվեց մեր թիմի դարպասապահ Անատոլի Այվազովը: Այդպիսով, Հայաստանի երիտասարդական հավաքականը իր նոր գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանի ղեկավարությամբ կրեց երրորդ անընդմեջ պարտությունը:   Հաջորդ խաղը մեր ֆուտբոլիստները կանցկացնեն հոկտեմբերի 13-ին, Երեւանում: Այդ օրը նրանք կհյուրընկալեն խմբի մյուս ետնապահին՝ Լյուքսեմբուրգին: