Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Որոշ փողոցներում երթևեկությունը կդադարեցվի

Հասարակություն
yerevan

«Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության շրջանակում նախատեսված միջոցառումները պատշաճ կազմակերպելու և անցկացնելու, տոնակատարության մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով ս.թ. հոկտեմբերի 10-ին և 11-ին ժամանակավորապես դադարեցվելու է տրանսպորտային երթևեկությունը մայրաքաղաքի հետևյալ հատվածներում. Հոկտեմբերի 10-ին Ժամը 8:00-24:00՝ Ազատամարտիկների-Էրեբունի փողոցների խաչմերուկից մինչև Այվազովսու փողոց ընկած հատվածը Ժամը 12:00-22:30՝ Այվազովսկու և Խ. Դաշտենցի փողոցների խաչմերուկից մինչև Էրեբունի հրապարակ ընկած հատվածը Ժամը 22:00-ից՝ Սախարովի հրապարակից մինչև Հանրապետության հրապարակ Ժամը 22:00-ից մինչև 11.10.2015թ. ժամը 24:00` Տիգրան Մեծի պողոտա-Մելիք Ադամյան փողոց խաչմերուկից մինչև Հանրապետության հրապարակ ընկած հատվածը, ինչպես նաև Հանրապետության հրապարակի շատրվաններին հարակից երթևեկելի հատվածը։ Հոկտեմբերի 11-ին Ժամը 11:00-ից՝ Շահումյան հրապարակը՝ Խորենացի փողոցից Վ. Սարգսյան փողոց հատվածը Ժամը 13:00-16:00՝ Գր.Լուսավորչ պողատան՝ Արշակունյաց պողոտայի խաչմերուկից մինչև Զաքյան փողոցի խաչմերուկ Ժամը 14:00-24.00` Աբովյան փողոցը՝ Թումանյան խաչմերուկից Հանրապետության հրապարակ Ժամը 12:00-16:00՝ Ռուսաստանի հրապարակը՝ Արգիշտի փողոց Ժամը 17:30-24:00` Հանրապետության հրապարակ մուտք գործող բոլոր փողոցները Պատճառված ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը: Երևանի քաղաքապետարան