Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուսաստանի ներկայությունը Սիրիայում՝ աշխարհաքաղաքական նոր իրավիճակի պատճառ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
siria5

Սեպտեմբերի 30-ից հետո Մերձավոր Արևելքում ստեղծվել է աշխարհաքաղաքական նոր իրավիճակ։ «Ռուսաստանը փորձեց դառնալ գործող այս տարածաշրջանում: Նպատակներից մեկը իր ընկեր Բաշար Ալ-Ասադին պահելն էր  եւ  երկրորդ նպատակն այն էր, որ այստեղ դառնալով գործող անձ՝ Ռուսաստանը մտածում է, որ Սիրիայում կարող է իր դերը ծախել՝ դրա դիմաց Ուկրաինայում լուրջ զիջումներ ձեռք բերելու համար»,-«Ա1+»-ի հետ զրույցում նշում է քաղաքագետ Աղասի Ենոքյանը։ Իսկ քաղաքագետ  Լևոն Շիրինյանի կարծիքով՝ եթե 3 տարի առաջ Ռուսաստանն իր աջակցությունը հայտներ դեռեւս իրեն լավ զգացող, բանակ ունեցող , քիչ թե շատ հզոր Սիրիային, սիրիական իշխանությունները , բնականաբար, կմերժեին, չէին թողնի։ Ռուսաստանի ներկայությամբ անհանգստացած են  բոլոր երկրները եւ հատկապես  Թուրքիան։ Վերջինս  նախագահական մակարդակով  արձագանքեց ռուսական ավիահրթիռների իր տարածքում երկու անգամ հայտնվելու փաստին։ Էրդողանը մասնավորապես հայտարարեց, որ Ռուսաստանը կարող է կորցնել իր նման դաշնակցի, ինչպես նաեւ  իր օդային տարածքի ամբողջականությունը խախտելու հաջորդ նմանատիպ փորձը  անարձագանք չի մնա։ Պարոն Ենոքյանի խոսքերով՝ այս պարագայում Թուրքիայի հիմնական մտավախությունները երկուսն  են։ «Առաջինն այն է, որ Ռուսաստանն իր գործողություններով կամրապնդի Ասադի ռեժիմը, իսկ դա նշանակում է կոնֆլիկտի երկարաձգում եւ կոնֆլիկտի թեժացում:Իսկ մյուս խնդիրը, իհարկե, քրդերն են»,-ասաց նա։ Այս համատեքստում իսլամագետ  Սարգիս Գրիգորյանն էլ նկատում է. «Նաեւ  հայտարարություններ եղան սիրիական քրդերի որոշ շրջանակներից, որ նրանք ակտիվորեն ներգրավվելու են «Իսլամական պետության» դեմ պայքարում: Սա հնարավորություն է տալիս ընդլայնել իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքները ։ Իսկ քրդերը, կարծում եմ, որ կօգտվեն այդ հնարավորությունից»։ Քաղաքագետ Լևոն Շիրինյանի համոզմամբ՝ նման գործողություններով Ռուսաստանը սաստում է Թուրքիայի ախորժակը։