Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մենք չէինք կարող բոլորով ո՛չ դեմ քվեարկել, ո՛չ կողմ. ՕԵԿ պատգամավոր (տեսանյութ)

Քաղաքականություն
hovhannes-margaryan

Սահմանադրական բարեփոխումների նախագծի քննարկման առաջին իսկ օրվանից ՕԵԿ-ը ակտիվ մասնակցել է դրան ու ներկայացրել բազմաթիվ առաջարկներ. հայտարարում է ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը ու հավելում. «Մենք իհարկե կողմ ենք փաստաթղթին, որտեղ խորհրդարանական ընտրությունները հարյուր տոկոս համամասնական է լինելու: Այդ դեպքում ԱԺ-ում կլինեն ավելի շատ քաղաքական, ոչ թե թաղային հեղինակություններ»։ Պարոն Մարգարյանը ներկայացրեց նաեւ այն կետերը, որոնք, ըստ ՕԵԿ-ի, պետք է փոխվեին: «Նախագծի այսպիսի տեսքով մենք ունենալու ենք ոչ թե խորհրդարանական, այլ վարչապետական կառավարման համակարգ: Բոլոր կարեւոր որոշումները հենց նա է ընդունելու: Դա ցույց է տալիս նաեւ միջազգային փորձը»: «Ա1+»-ի հարցին, թե ինչու ԱԺ քվեարկության ժամանակ ՕԵԿ խմբակցության մի մասը դեմ քվեարկեց, մյուս մասը ձեռնպահ, խմբակցությունում հակասությո՞ւն կա, Հովհաննես Մարգարյանը պատասխանեց. «Ընդհանուր հայտարարի եկել ենք, մենք միշտ միասնական ենք եղել, մենք եզակի խմբակցություն ենք, որ չլինելով նախագծի շահառու՝ ակտիվ քննարկել ենք այն: Մենք պարզապես հասկացանք, որ մենք չենք կարող կողմ քվեարկել այն նախագծին, որտեղ չեն ընդունվել մեր բոլոր առաջարկները, բայց հետո քննարկեցինք ու հասկացանք, որ չենք էլ կարող դեմ քվեարկել դրան, քանի որ մեր առաջարկներից ոմանք ընդունվել են»: Հովհաննես Մարգարյանը հավելեց, որ իրենք նաեւ չէին կարող բոլորով դեմ քվեարկել, այլապես նրանց առաջարկած փոփոխությունները հաշվի չէին առնվի ու կհանվեին նախագծից: