Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բախվել ենք արտագաղթի ամենավտանգավոր տեսակին» (տեսանյութ)

Քաղաքականություն
aoRO9VaQ0Kw

«Երկիրը գտնվում է ծանր սոցիալական վիճակում»,-Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ շեշտեց ՕԵԿ պատգամավոր Իշխան Խաչատրյանը։ Նա հիշեցնում է կառավարության խոստումները. «Նշում էին, թե նախատեսվում է կրճատել ստվերը, մենաշնորհը և ստեղծել ազատ ու արդար մրցակցային դաշտ։ Սակայն փաստերն այլ բան են ապացուցում»,-նշեց պատգամավորը։ Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալի՝ մեր երկրի պետական պարտքը օգոստոսի 1-ի դրությամբ կազմում է 4 մլրդ 722 մլն 955.000 դոլար։ «Մայիս ամսվա համեմատ պարտքն աճել է 92 մլն 722.000 դոլարով»,-ասաց պարոն Խաչատրյանը։ Բացի այդ, նա նշեց, որ անցյալ տարվա համեմատ՝ նաև գրանցված գործազուրկների թիվն է աճել 20 տոկոսով, մասնավոր տրանսֆերտներն էլ՝ կրճատվել են 26 տոկոսով։ «Սա օրեցօր ահագնացող արտագաղթի արդյունք է։ Բախվել ենք արտագաղթի ամենավտանգավոր տեսակին, երբ հայ ընտանիքն անվերադարձ լքում է հայրենիքը, այն էլ՝ խաղաղ պայմաններում»,-շեշտեց պատգամավորը։ Այս ամենը նա կապում է տնտեսական վիճակի հետ։ «Նույնիսկ պաշտոնական տվյալներով՝ Հայաստանի տնտեսությունը գտնվում է խայտառակ վիճակում»,-ընդգծեց պարոն Խաչատրյանը։