Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Իրանի դեսպանին

Պաշտոնական
AGN

Հոկտեմբերի 4-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ ընդունեց Հայաստանում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեյիսիին: Նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց դեսպան Ռեյիսիին հայ-իրանական բարիդրացիական հարաբերությունների զարգացման գործում բեղմնավոր աշխատանքի համար։ Նախարարը նշեց, որ դեսպանի առաքելության ընթացքում ամենատարբեր ոլորտներում հայ-իրանական համագործակցությունը շարունակել է խորանալ և ընդլայնվել: Դեսպան Ռեյիսին շնորհակալություն հայտնեց նախարար Նալբանդյանին իր առաքելության ընթացքում արտգործնախարարության կողմից ցուցաբերած աջակցության համար՝ համոզմունք հայտնելով, որ հայ-իրանական հարաբերություններն ապագայում նույնպես կշարունակեն վերելք ապրել։ Էդվարդ Նալբանդյանը առանձնակի կարևորեց Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը՝ որպես տարածաշրջանում կայունության և համագործակցության ամրապնդմանն ուղղված կարևոր քայլ: Նախարարը վստահություն ահյտնեց, որ դա հավելյալ խթան կհանդիսանա՝ Հայաստանի և բարեկամ Իրանի միջև առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման, համատեղ ծրագրերի իրականացման համար: Նախարար Նալբանդյանը հաջողություններ մաղթեց Մոհամմադ Ռեյիսիին իր հետագա գործունեության մեջ և ի նշանավորումն նրա արդյուանվետ գործունեության դեսպանին հանձնեց ԱԳՆ հուշամեդալը։