Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ժողովուրդը պետք է դուրս գա և պայքարի». «Չեք անցկացնի»-ն իրազեկման երթ անցկացրեց   (տեսանյութ)

Քաղաքականություն
meri

«Չեք անցկացնի» նախաձեռնության անդամները,  հոկտեմբերի 2-ի հանրահավաքին ընդառաջ, այսօր իրազեկման երթ անցկացրին։ Մոտ մեկ տասնյակ երիտասարդներ Մաշտոցի պողոտայից սկսած իրազեկման թերթիկներ բաժանեցին անցորդներին, խանութների, սրճարանների ու կրպակների աշխատակիցներին։ Հիշեցնենք, որ նախորդ երկու օրերին «Չեք անցկացնի»-ի մի քանի անդամների ոստիկանությունը բերման էր ենթարկել։ Նախաձեռնության անդամներից Արշակ Մուսախանյանին ոստիկանության պահվածքը չի զարմացնում։ «Ա1+»-ի հետ զրույցում նա նշեց. «Գրաֆիտի պատրաստելու համար մարդուն բերման չեն ենթարկում, բայց դե իրենց համար դա նորմալ է։ Մեկ ժամ մեզ պահեցին, արձանագրություն կազմեցին, հետո թողեցին»։ Արշակը չի բացառում, որ հանրահավաքի օրն էլ իրենց համար խոչընդոտներ ստեղծեն, սակայն դա իրենց պայքարի վրա չի ազդելու։ «Չեք անցկացնի»-ի մեկ այլ անդամ՝ Դավիթ Հովհաննիսյանը նշեց, որ իրենք ամենօրյա աշխատանք են տանում՝ նպատակին հասնելու համար։ «Մենք, իհարկե, ուզում ենք տապալել հանրաքվեն։ Բայց մինչև այդ էլ պետք է ամեն ինչ անել, որպեսզի իշխանության նպատակն իրականություն չդառնա։ Նրանք Սահմանադրությունը փոփոխում են՝ իրենց վերարտադրության համար։ Ժողովուրդը պետք է դուրս գա փողոց և մեզ հետ պայքարի»։ Նշենք, որ իրազեկման երթով նախաձեռնության երիտասարդները հասան մինչև Տիգրան Մեծ փողոց։ meri1 meri2 meri3