Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյումրիում տոնակատարությունը մեկնարկել է զինվորական նվագախմբի ելույթով (տեսանյութ)

Մարզեր
untitled111

Հայաստանի Անկախության օրվան նվիրված տոնակատարություններ են տեղի ունեցել նաև Գյումրու Վարդանանց հրապարակում: Միջոցառման հանդիսավոր մասի մեկնարկը տրվել է զինվորական նվագախմբի ելույթով, ապա անցկացվել են զինվորական շարային վարժանքներ: Զինվորականների կողմից ներկայացված ցուցադրական համարները ևս մեկ անգամ ապացուցում են, որ հայի ոգին անկոտրուն է և որ հայն ունի մարտունակ բանակ: Զինվորականները վստահ են, որ պետք է ամեն ինչ անել դարեր շարունակ երազած անկախությունը կրկին չկորցնելու և Հայոց դարպասներն անառիկ պահելու համար: Մանրամասները՝ «Ցայգ» ՀԸ տեսանյութում