Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Լեռնային Հայաստանը» պատրաստ է ընդունել Տավուշի և Լոռու տարհանված բնակչությանը. Արմենպրես

Կարևոր լուրեր Քաղաքականություն
e1dbe44f9a6099ecf796df1ed5294ab8

Հանրապետությունում շարունակվում են « Շանթ 2015» հրամանատարաշտաբային զորավարժությունները, որի շրջանակներում Դիլիջանի « Լեռնային Հայաստան » առողջարանում խաղարկվեց ռազմական իրադրության և աղետների ժամանակ տարհանվածների ընդունման սցենարը: ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի տեղակալ, մայոր Սամվել Հովսեփյանը զորակոչը լուսաբանող լրագրողներին հայտնեց, որ « Լեռնային Հայաստան » առողջարանը գործում է շուրջ տարին, այն ցանկացած րոպե պատրաստ է պատերազմի կամ աղետների ժամանակ ընդունել Տավուշի և Լոռու մարզերի տարհանված բնակչությանը: «Առողջարանը կծառայի որպես կացարան և հոսպիտալ: Այն հագեցած է բոլոր անհրաժեշտ բուժական պարագաներով, դեղորայքով և բուժանձնակազմով: Առողջարանի հոսպիտալն առաջին օգնություն է ցուցաբերելու տարհանվածներին ` նրանց ուղղորդելով հարակից մասնագիտացված հոսպիտալներ »,- « Արմենպրես »- ի փոխանցմամբ ` ասաց մայոր Սամվել Հովսեփյանը : Մայորն ընդգծեց, որ իրենք արտակարգ իրավիճակների համար ունեն նախապես մշակված սցենարներ , որոնցով առաջնորդվելու են իրադրությունից ելնելով: Ֆիզիոթերապևտիկ բաժնի պետ Արթուր Մխիթարյանը տեղեկացրեց, որ առողջարանում կան բոլոր ֆիզիոթերապևտիկ սարքավորումները : « Առողջարանը հագեցած է ֆիզիոթերապևտիկ սարքավորումներով , լազերային ապարատով , առողջարանային բուժման համար նախատեսված սարքավորումներով , ինչպես նաև անձեռնմխելի դեղորայքի պաշարով , որը պարբերաբար թարմացվում է »,- հայտնեց Մխիթարյանը : Հայաստանում մեկնարկել են « Շանթ 2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները : Համապետական նշանակության « Շանթ 2015» զորավարժությունը պլանային բնույթի է և նպատակաուղղված է պաշտպանությանը պետության անմիջական նախապատրաստության և ագրեսիայի հետմղման ընթացքում պետական և ռազմական կառավարման մարմինների զորահավաքային նախապատրաստության , պատրաստականության բարձր աստիճանների բերման ունակության վերստուգմանը , փոխգործակցության և գործողությունների ներդաշնակության մակարդակի բարձրացմանը : Հաշվի առնելով Հայաստանի շուրջ և մերձատարածքում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը ` զորավարժության սցենարում առկա մտացածին հակառակորդը և իրավիճակն առավելապես համապատասխանեցված են իրականությանը :