Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կենտրոնական բանկը հրապարակել է այս շաբաթ կատարված գործարքները

Տնտեսություն
cc8716fc4f8db13abd72cc5e47a64ff9

2015թ-ի օգոստոսի 31-ից մինչև սեպտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են. USD Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 66,681,956 դոլար 482.60 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 82,611,127 ԱՄՆ դոլար 484,82 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գնվել եւ վաճառվել է 8,750,000 ԱՄՆ դոլար 485,11 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում իրականացվել է 8,700,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 485,39 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: EUR Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 5,599,951 EUR 540,37 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 10,581,861 EUR 546,79. դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առք եւ վաճառք չի իրականացվել : «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: RUB Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 786,501,648 ռուբլի 7,20 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 272,079,291 ՌԴ ռուբլի 7,37 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել:  Օգոստոսի 24-30-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 39.1 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 20.9 մլն ԱՄՆ դոլար: ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն