Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ժառանգությունը» գնում է «ՈՉ» -ի քարոզարշավի

Քաղաքականություն
b889bc012e27cc949fe6e6ae7b349646

Այս պահին «Ժառանգություն» կուսակցության գրասենյակում տեղի է ունենում վարչության նիստ, որի ընթացքում ըստ կուսակցության քարտուղար Արմեն Մարտիրոսյանի՝ քննարկվելու են կուսակցության կառույցների աշխատանքների գործունեության հետ կապված հարցեր։ Արդյոք հնարավո՞ր է կուսակցության դիրքորոշման փոփոխություն՝ սահմանադրական փոփոխությունների հետ կապված, Ա1+-ի հարցին, Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Բացառված է, վարչությունը ձայների ճնշող մեծամասնությամբ արդեն արտահայտել է կուսակցության դիրքորոշումը և «Ժառանգությունը» միանշանակորեն գնալու է «Ոչ»-ի քարոզարշավի»։ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը վաղը  տեղի ունենալիք ասուլիսի ընթացքում կպատասխանի բոլոր հարցերին,- տեղեկացրեց Արմեն Մարտիրոսյանը։