Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ռազմական լայնածավալ գործողություններ սկսելու վտանգ դեռևս չկա» (տեսանյութ)

Քաղաքականություն
Diana-Arcrun-hovhannisyan

Ամբողջ գիշեր Տավուշի մարզի սահմանամերձ գոտում լարված է եղել։ «Կրակել են տարբեր տրամաչափերի հրաձգային զենքերից, մեծ տրամաչափի գնդացիրներ, դիպուկահարներ, ինչպես նաև ականանետեր են եղել»,- այսօր Պաշտպանության նախարարությունում լրագրողների հետ զրույցում նշեց ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Հայկական կողմը ունի 2 քաղաքացիական վիրավոր և մեկ զոհ՝ 1975 թ-ի ծնված պայմանագրային զինծառայող Հայկ Դևոյանը։ «Իրավիճակը վերահսկելի է , հակառակորդի կրակը լռեցվել է ։ Պետք է ասեմ նաև, որ ոչ կոնկրետ զուտ երեկվա հետևանքով ,այլ նախորդ երկու օրվա լարվածության ընթացքում հակառակորդը ևս կորուստներ է ունեցել , ինչը նաև բացահայտ իրենց մամուլում կա»,-ասաց պարոն Հովհաննիսյանը։ Հայ-ադրբեջանական սահմանի ընդհանուր լարված իրավիճակը նա բացատրում է տարբեր պատճառներով։ Միաժամանակ, սակայն նա հավաստիացնում է, որ ռազմական լայնածավալ գործողություններ սկսելու վտանգ դեռևս չկա։ Այս համատեքստում նա շեշտում է. «Մարտական գործողություններ այս կամ այն կերպ, ինչպես գիտեք, ընթանում են պարբերական լարվածությամբ , բայց լայնածավալ գործողությունների մասին դեռ վաղ է խոսել։ Տվյալ դեքում ընդհանրապես հնարավոր չի ոչ մի բան բացառել, բայց հստակ նախանշաններ մարտական լայնածավալ գործողությունների ՝ չկան»։ Ստեղծված իրավիճակում ինչու Ռուսաստանն աջակցություն չի ցուցաբերում ՀԱՊԿ պայմանագրի անդամ ու իր ռազմավարական դաշնակից Հայաստանին։ Ժամանակը չէ արդյո՞ք դիմել Ռուսաստանի օգնությանը։ «Հայկական Զինված ուժերը լիովին վերահսկում են և ի վիճակի են հակառակորդի ոտնձգություններին պատասխանելու , ինչպես նաև տվյալ հարցը քաղաքական հարթության մեջ ունի համապատասխան ընթացակարգ և դա որոշվում է գերագույն գլխավոր հրամանատարի կողմից՝ համապատասխան խորհրդի նիստով և այլն»։ Տավուշի մարզում բնակիչների տարհանումը, ՊՆ խոսնակի վստահեցմամբ, «Շանթ-2015» զորավարժությունների շրջանակներում է։ « Տավուշի մարզում կազմավորվելու է համապատասխան մեծ բազա , ուսումնական բազա։ Ես հիմա ուղղակի փակագծերը չեմ բացի , ուղղակի որ երեկ Տավուշում կրակոցներ են եղել դա արդեն համընկել է ։ Այլ տեղերում ևս պատրաստվելու են ժամանակավոր տարհանման վայրեր»։ Շանթ-2015» զորավարժությունների ընթացքում բջջային հեռախոսների օգտագործումը արգելված է։ «Մենք խաղարկում ենք էն սցենարը, որ բջջայինները չլինեն։ Այսինք թե մենք ինչպես ենք աշխատելու , եթե բջջային ու ինտերնետ ընդհանրապես չլինի , ապա մենք պիտի ունենանք չէ մեր համապատասխան մշակված սխեման, որով իրար հետ աշխատում ենք»,-նշում է ՊՆ խոսնակը։ Մանրամասները՝ տեսանյութում։