Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊՆ մամուլի քարտուղարը խնդրում է ամեն րոպե չզանգահարել հատկապես բջջային հեռախոսներին

Քաղաքականություն
pn1

ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հաղորդագրություն է տարածել Ֆեյսբուքով. ԶԼՄ-ների հարգելի ներկայացուցիչներ Ինչպես արդեն հայտարարել ենք, այսօր ՀՀ-ում մեկնարկում են «Շանթ 2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները: Զուգահեռ ՀՀ սահմանում այս օրերին տիրում է լարված իրավիճակ: Հակառակորդը հետևողականորեն խախտում է հրադադարի ռեժիմը՝ խախտելով բնակչության բնականոն կեցությունը և վնասներ հասցնելով գյուղական համայնքներին: Այս ամենի մասին պաշտոնական աղբյուրները ըստ անհրաժեշտության տեղեկատվություն կտրամադրեն և կիրազեկեն իրավիճակի մասին: Հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը՝ խնդրում ենք տեղեկություն ստանալու նպատակով ամեն րոպե չզանգահարել հատկապես բջջային հեռախոսներին: