Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սուրիկ Խաչատրյանը պնդում է, որ որոշումը իրենն է, ոչ թե նախարարինը. armtimes.com

Հասարակություն
Surik-Khachatryan

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուք սոցցանցում քիչ առաջ գրառում էր կատարել՝ տեղեկացնելով, որ Սյունիքի մարզպետարանի հետ հարցը քննարկելուց հետո որոշվեց չեղյալ անել Կապանի դպրոցներից մեկում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանին փոխտնօրեն նշանակելու մասին որոշումը։ Մեզ հետ զրույցում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հերքեց, որ Նիկողոսյանը պաշտոնանկ է արվել ԿԳՆ-ի միջամտությամբ: «Չի էլ նշանակվել: Ոչ թե որևիցե մեկի միջամտությամբ, էդպիսի հրաման չի էլ եղել»,-հայտարարեց Խաչատրյանը: Մեր դիտարկմանը, թե դպրոցի տնօրենը լրատվամիջոցների արդեն ասել է, որ Զարզանդ Նիկողոսյանը նշանակվել է, Սուրեն Խաչատրյանն ասաց. «Ես հիմա ձեզ ասում եմ, որ էդպիսի հրաման չի եղել, Զարզանդ Նիկողոսյանը չի նշանակվել փոխտնօրեն: Ցանկություն եղել ա կոլեկտիվի, աշակերտների, ինչու չէ, նաև՝ տնօրենի կողմից, բայց քանի որ ես էստեղ չեմ եղել, էդ հրամանը տրված չի եղել: Պետք է սպասեին, մինչև ես գայի: Իսկ ես էլ ասել եմ, որ էդ հրամանը չենք տալու»: Մեր հստակեցմանը, թե դա կրթության նախարարությո՞ւնն է որոշել, թե իր որոշումն է, ասաց. «Դա իմ որոշումն է»: Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում