Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բաղրամյան պողոտայում իրավիճակը շարունակում է լարված մնալ

Քաղաքականություն
կ4

Այժմ Բաղրամյան պողոտայում իրավիճակը շարունակում է լարված մնալ ։ Ցուցարարները չեն հեռանում և շարունակում են պնդել, որ բերման ենթարկված իրենց 5 ընկերնեին ազատ արձակեն ։ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն անցուդարձ է անում ոստիկանների միջով՝ կարգադրություններ տալով նրանց։ կ4   կ   կ1   կ3 Ոստիկանները շարունակում են կենդանի պատ կազմած մնալ։ Ակտիվիստները նաև փորձում են ոստիկաններից ճշտել, թե ինչու են բերման ենթարկել իրենց ընկերներին , սակայն, ապարդյուն, որևէ պատասխան նրանց չի տրվում։ Բերման ենթարկվածներից մեկն անչափահաս է։ Ակտիվիստները պահանջում են նրան անհապաղ բաց թողնել։ Վալերի Օսիպյանը գնացել է այդ հարցը ճշտելու։ Քիչ անց նա հայտարարեց, որ 20 անց 20-ի սահմաններում բերման ենթարկվածներն ազատ կարձակվեն։ Ցուցարարները հայտնեցին նրան, որ տեղից չեն շարժվի մինչը տղաները իրենց չմիանան։