Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ցերեկը կխաղամ, գիշերը դասերս կսովորեմ». առաջին դասարանցի (տեսանյութ)

Հասարակություն
mesrop-movsisyan

Ապագա բժիշկներ, իրավաբաններ ու ուսուցիչներ, այսօր ձեռք ձեռքի տված, առաջին քայլն են անում դեպի իրենց երազանքների իրականացում։ Այսօր ամենից շատ ե՛ւ ոգեւորված, ե՛ւ շփոթված են հենց առաջին դասարանցիները։ Մանկապարտեզի ու բակի խաղերից հետո դպրոցական նստարանին զգաստ նստելը դյուրին գործ չէ։ «Կուպալյան» վարժարանի առաջին դասարանցիներից ոմանք չեն զսպում արցունքները, բայց հետեւելով մեծերի խորհուրդներին՝ արդեն տրամադրվում են ուսումնական առօրյային. «Ասել են, որ գնաս դպրոց, պետք է դասատուին ուշադիր լինես, լսես, լավ սովորես»,- պատմում է առաջին դասարանցի Տաթեւիկը, իսկ նրա դասընկերուհի Նարեին էլ խորհուրդ են տվել չվախենալ ուսուցիչներից։ Ավելի մեծ տարիքի աշակերտներն արդեն գիտակցում են բարձր առաջադիմության առավելությունները. «Պետք է սովորեմ, խելացի դառնամ ու կարանամ բժիշկ լինեմ»։ Այս տարի դպրոց է գնում 400000 աշակերտ, որից 40 000-ը՝ առաջին դասարան։   Ավելին՝ տեսանյութով