Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արդյոք փոփոխվե՞լ է սփյուռքահայերից ՀՀ-ում 1000 դոլարի ներդրման «խնդրանքը»

Քաղաքականություն
index2

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նոր է վերադարձել արձակուրդից, սակայն երեկ հասցրել է մոտ 6 ժամ հատկացնել՝ քննարկելու Սահմանադրական փոփոխությունների վերբերյալ գերատեսչությունների առաջարկությունները. «Այսօր Սերժ Սարգսյանի հետ պայմանավորվել եմ, որ ԱԺ-ի հետ կքննարկենք և կփորձենք ընդհանուր հայտարարի գալ, որից հետո ես կստորագրեմ ու կուղարկենք Ազգային ժողով»: Միգրացիոն ծառայության պետի ներկայացրած առաջարկն առանձնանում էր իր քաղաքական ուղղվածությամբ. այն վերաբերում էր քաղաքական ապաստան տալու դրույթի ձեւակերպմաը, որը ներառված էր ՀՀ նախագահի իրավասությունների մեջ. «Քաղաքական ապաստանը ապաստանի հիմքերից մեկն է: կարող է լինել քաղաքական համոզմունքների, ազգային պատկանելիության, քաղաքացիության եւ այլն: Սահմանադրության մեջ քաղաքական բառի ներառումը կարծես թե մյուս հիմքերի առումով ամբողջական չի լինում», ասում է Գագիկ Եգանյանը: Սփյուռքի նախարարության առաջարկներն հիմնականում վերաբերում են ՀՀ-Սփյուռք հեռանկարներին, կապերի ամրապնդմանը: Արդյոք փոփոխվել է նախարար Հրանուշ Հակոբյանի այն մոտեցումը, թե լավագույն հեռանկարն այն կլինի, որ յուրաքանչյուր սփյուռքահայ 1000 դոլարի ներդրում անի ՀՀ բանկերում. «Կապ չունի` դա կլինի մեկ դոլար, կլինի հազար դոլար, կարեւորն այն է, որ դրսում ապրող հայը ուզենա ՀՀ-ում ունենա որոշակի ներդրում` դա կլինի բանկերում իրենց դրամագլուխը կդնեն այստեղ, գումարներ կշահեն, տոկոսներ կշահեն եւ այլն»,-ասում է Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը: Կառավարության նիստում այսօր որոշվեց նաև սուբսիդավորել ամսական մինչեւ 500 կՎտ/ժ էլեկտրական էներգիայի սպառում ունեցող ՓՄՁ-ների 250 կՎտ/ժ էլեկտրաէներգիայի սակագինը. «Միջոցների ու հնարավորությունների մասին է խոսքը, սուբսիդավորումը կտրվի մինչեւ հանձնաժողովի խորհրդատվական աշխատանքների ավարտը»,-ասաց Էներգետիկայի եւ բնական պաշարների նախրար Երվանդ Զախարյանը։ Ի դեպ, ՀԷՑ-ը աուդիտորական ծառայությունների մրցույթ է հայտարարել` 2009-2014 թվերի ընթացքում կատարված ծախսերի վերաբերյալ: Մրցութային հայտերը պիտի ներկայացվեն մինչեւ սեպտեմբերի 30-ը: