Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վառելիքի շուկայում անբնական վիճակ է. ՀԴԿ-ն զգուշացնում է վարչապետին

Քաղաքականություն
e826f1b7777c071a06ffbc33f38865ab

Հայաստանի Հանրապետության վարչապետ պարոն Հովիկ Աբրահամյանին Հարգարժան պարոն վարչապետ Դիմում ենք Ձեզ հանրապետության բնակչության համար կենսական նշանակության ևս մեկ հարցի վերաբերյալ: Այն, որ Էլեկտրոէներգիայի սակագնի բարձրացման պատճառներից մեկը հայաստանյան շուկայում նավթամթերքի գների անհամաչափ և տնտեսապես չհիմնավորված բարձր գինն է, կասկած չի հարուցում: Փորձագիտական վերլուծությունը ցույց է տալիս, որ 2014թ. հունվարից, երբ Ռուսաստանը սկսեց Հայաստանին մատակարարել գազ և նավթամթերք նախատեսվածից 30 տոկոս ցածր գնով, նրա բյուջեն տարեկան կտրվածքով զրկվեց համապատասխանաբար 104 և 48 մլն. դոլարից, Հայաստանի շուկայում ոչ բնական գազը և ոչ էլ նավթամթերքը, հատկապես՝ բենզինն ու դիզվառելիքը գնի իջեցում չարձանագրեցին: Ավելին, երբ նավթի գինը համաշխարհային շուկայում 115 դոլարից իջավ մինչև 45-50 դոլար, Հայաստանի շուկան կրկին խուլ և կույր մնաց գների այդ լրջագույն տատանումների հանդեպ: Անգամ պարզ տրամաբանության թելադրմամբ, վառելիքի, հատկապես՝ բենզինի գինը պետք է որ կազմեր առնվազն 250-300 դրամի չափ՝ այսօրվա 430-500 դրամի փոխարեն: Արդյո±ք պատկան մարմինները հետաքրքրվեցին, թե ու±մ գրպանն է լցվում առաջացող գերշահույթը: Արդյո±ք Ձեզ, պարոն վարչապետ, չի մտահոգում այն փաստը, որ միայն վառելիքի գնի իջեցման հաշվին տնտեսությունը իրական աշխուժություն կապրեր, իսկ բնակչությունը վերջապես կտեսներ գների անկում: Օրինակ գյուղատնտեսության բնագավառում ջրի և վառելիքի գինը մեծ տեսակարար կշիռ է կազմում արտադրանքի ինքնարժեքի մեջ: Վառելիքի՝ 150 դրամից ոչ պակաս իջեցումը հնարավորություն կտար հողը մշակողին անհամեմատ ավելի մեծ հողակտորներ մշակել, հետևաբար ավելի առատ բերք ստանալ և դրանով իսկ իջեցնել գյուղմթերքի ինքնարժեքը: Հասկանալի է, որ եկամուտների ավելացումն էլ իր հերթին լրջագույնս կշտկեր գյուղաբնակի սոցիալական վիճակը: Նույնը կարելի է ասել նաև արդյունաբերության ոլորտի աշխատողների մասին, ուր վառելիքի գնի իջեցումը բարերար ազդեցություն կունենար հումքի և փոխադրամիջոցների ինքնարժեքի վրա: Ի դեպ, այն, որ վառելիքի շուկայում փաստացի մենաշնորհն է թելադրում գները, կասկածից վեր է, ինչը հաստատվում է վառելիքի լցակայանների միանման գներով: Իսկ այն բոլոր ծիծաղ առաջացնող <<փաստարկները>> թե գները չեն իջնում, որովհետև նախօրոք մեծաքանակ պաշարներ են գնվել, բացարձակ դեմագոգիա է, քանի որ մեկ ու կես տարով այդպիսի քանակությամբ վառելիք միանգամից Հայաստան չի բերվում: Առավել ևս, որ բիզնեսի շահից բխում է միայն ու միայն էժան ապրանք ձեռք բերելը: Դիմելով Ձեզ, գտնում ենք, որ ՀՀ կառավարության շահերից է բխում անհապաղ և համապատասխան գործողություններով կարգավորելու վառելիքի շուկայի վիճակը: Եթե կառավարությունը շուկայում առկա չարաշահումները բացահայտելու օպերատիվ միջոցներ չձեռնարկի և իրավապահ մարմիններին չհանձնարարի ստուգել և պատժել նման վիճակ ստեղծողներին, ապա մենք այն կգնահատենք որպես իշխանության անկարողություն կամ չկամություն և հասարակայնությանը դեկլարատիվ հայտարարություններով սնում: Մենք չէ, որ կառավարությանը պետք է մատնանշեինք առնվազն մեկուկես տարի գոյություն ունեցող մեղմ ասած անբնական վիճակը, որ տիրում է վառելիքի շուկայում, ինչը արդարացի վրդովմունք է առաջացնում հասարակության շրջանում: Ակնկալում ենք Ձեր համապատասխան արագ արձագանքը: Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահության անունից՝ Արամ Սարգսյան