Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախարարությունը խախտել է քաղաքացիների իրավունքը. ՄԻՊ

Քաղաքականություն
589d47552c651836bc4326162ff99492

Տրանսպորտի և կապի նախարարության «Հատուկ կապ» ՓԲԸ-ի աշխատակիցներ Սարիբեկ Մկրտչյանի և Անանիա Մարգարյանը դիմել են Օմբուդսմենին՝ նշելով, որ իրենց պակաս վճարված աշխատավարձի և հավելավճարների գումարների վճարման կապակցությամբ դեռևս ապրիլին դիմել էին Նախարարություն, սակայն մինչ օրս այնտեղից որևէ պատասխան չեն ստացել: Նախարարությունից Օմբուդսմենին տեղեկացրել են, որ դիմումատուների խնդիրները քաղաքացիաիրավական բնույթ ունեն և չեն առնչվում Նախարարության գործառույթներին: Տեղեկացրել են նաև, որ «Հատուկ կապ» փակ բաժնետիրական ընկերությունից քաղաքացիներին պարզաբանումներ են տրամադրվել, սակայն միայն հունիս ամսին: Արդյունքում. «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «ա» ենթակետի համաձայն` վարչական վարույթ հարուցելու հիմք է հանդիսանում անձի դիմումը, բողոքը: Օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի ուժով` վարչական վարույթի առավելագույն ժամկետը 30 օր է, որից բխում է, որ ներկայացված դիմումին անհրաժեշտ է պատասխանել 30-օրյա ժամկետում: Ըստ նույն հոդվածի 2-րդ մասի` վարչական վարույթի ժամկետն սկսվում է դիմումը տվյալ վարչական մարմնում մուտքագրելու օրվանից: Իսկ 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական մարմինները պարտավոր են հետևել օրենքների պահպանմանը: Այսպիսով, Ս. Մկրտչյանին և Ա. Մարգարյանին իրենց դիմումի կապակցությամբ Տրանսպորտի և կապի նախարարությունից օրենքով սահմանված ժամկետում չի տրվել պատշաճ պատասխան, մասնավորապես՝ քաղաքացիների 2015 թվականի ապրիլ ամսվա դիմումին պատասխանվել է նույն թվականի հունիս ամսին, այն էլ ոչ թե դիմումը հասցեագրված մարմին կողմից, այլ «Հատուկ կապ» ՓԲԸ-ի կողմից: Արդյունքում խախտվել է վերջիններիս՝ Սահմանադրությամբ նախատեսված իրավունքները, ինչի կապակցությամբ էլ Օմբուդսմենը կայացրել է մարդու իրավունքների խախտման որոշում: Օմբուդսմենը Նախարարությանն առաջարկում է ապահովել քաղաքացիների դիմումի պատշաճ ընթացքը և ձեռնարկել արդյունավետ ու բավարար միջոցներ հետագայում նմանատիպ խախտումները բացառելու ուղղությամբ: Օմբուդսմենի աշխատակազմ