Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վիճաբանություն և կրակոց Ամիրյան փողոցում. հարուցվել է քրեական գործ

Պաշտոնական
83c2994bfb95f5f0be743a44ae65285a

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ`Ամիրյան փողոցում տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ: 2015թ. օգոստոսի 30-ին` ժամը 22:10-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ամիրյան փողոցում վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել ,հնչել են կրակոցներ, ինչի հետևանքով մարմնական վնասվածքներով թիվ 1-ին համալսարանական բժշկական կլինիկա է տեղափոխվել երկու անձ: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և առգրավվել են «Վոլտրան» տեսակի ատրճանակ, 1 փամփուշտ և 1 պարկուճ: Դեպքի առթիվ նույն օրը հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (խուլիգանություն, որը կատարվել է զենքի գործադրմամբ): Նախաքննությամբ նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, ինչպես նաև՝ դատաձգաբանական և դատամատնադրոշմային համալիր փորձաքննություն: Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բազմակողմանի և լրիվ հետազոտումն ապահովելու, ինչպես նաև՝ միջադեպին մասնակից անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին