Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավտոտնակի հորում հայտնաբերվել է դի

Հասարակություն
AIN

Օգոստոսի 29-ին, ժամը 14.34-ին տեղեկատվություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Շահումյան փողոցի տներից մեկի բակում գտնվող ավտոտնակի դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` դուռը բացվել է տեղի ուժերով: Պարզվել է, որ ավտոտնակի հորում հայտնաբերվել է  1935 թ. ծնված Ա. Հ.-ի դին: Հրշեջ-փրկարարները Ա. Հ.-ի դին դուրս են բերել հորից: ՏԿԱԻՆ