Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հին քաղաքը՝ նորի մեջ. Հույները պահպանում են իրենց համար այնքան թանկ անցյալը

Հասարակություն
51

Սալոնիկը (հին անվանումը՝ Թեսալոնիկե կամ Թեսաղոնիկ), նավահանգստային քաղաք է Հունաստանում, Էգեյան ծովի Թերմաիկոս ծոցի ափին։ Այն Մակեդոնիա նահանգի վարչական կենտրոնն է։ Բնակչության թվով երկրի երկրորդ քաղաքն է՝ մեկ միլիոնից ավելի։ Քաղաքը հիմնվել է մ.թ.ա. 315-ին։ 6 Այսօր Սալոնիկը բաց երկնքի տակ պահպանում է իր պատմությունը. հին քաղաքը՝ նորի մեջ, նորի տակ։ Հատվածաբար հին քաղաքը կառուցված ճանապարհների տակ է, որ պահպանվում է խնամքով շուրջկալված։ Հատվածաբար՝ բաց երկնքի տակ՝ նորի տակ։ 2 1 Հաճախ է պատահում, որ շինարարության ընթացքում հանկարծ հին քաղաքի են հանդիպում, այդ դեպքերում անմիջապես փոխում են նախագիծը, որպեսզի չվնասեն հույների համար այնքան թանկ անցյալը։ 4 5 Տեղացիներն ասում են, որ նույնիսկ մի ՀԷԿ-ի գործունեություն է դադարեցվել, որովհետեւ պարզվել է, որ ՀԷԿ-ի տակ հին քաղաքից պահպանված մի հատված կա։ Մենք գտանք նաեւ այդ ՀԷԿ-ը։ 8 Հույները պահպանել են նաեւ այն հաղթական կամարը, որտեղից հետ են շպրտել թուրքական բանակը։ 7   Հասմիկ Բուդաղյան Սալոնիկ-Երեւան