Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 17500 կրակոց

Կարևոր լուրեր Պաշտոնական
4928c7d4aa19b974a0df12bb9d0b74ee

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, օգոստոսի 23-ից 29-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի  շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 950 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60, 82 և 120 մմ-ոց ականանետերից  ու ՌՊԳ-7 և ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների  ուղղությամբ արձակվել է ավելի քան 17500 կրակոց: Նշված ժամանակահատվածում հայկական դիրքերի ուղղությամբ, հակառակորդը կիրառել է նաև թուրքական արտադրության TP-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանք: Բացի հրադադարի պահպանման ռեժիմի վերոնշյալ խախտումներից,  օգոստոսի 28-ին ժամը 01:40-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են ադրբեջանական զինուժի 20-25 հագուց բաղկացած հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով` հետ շպրտել իրենց ելման դիրքերը: Առաջնային գծի ողջ երկարությամբ հայկական ուժերը շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայություն