Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բացահայտում են այլ Երեւան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
sarhat

Երեւանյան  ճարտարապետության լավագույն նմուշները, ցանկացած մանրուք, որոնք քաղաքային ժառանգության մի մասն են համարվում, հասանելի է  լինելու «Այլ Երեւան» կայքում. «Երեւան քաղաքի կենտրոնի հատվածում, պետության կողմից պահպանված հուշարձանների մոտավորապես 50 տոկոսը ներբեռնված է մեր կայքում, իսկ այլտերնատիվ ժառանգության հուշարձանների՝ մոտավորապես 100 տոկոսը։ Մենք այսօր ունենք արդեն 300 կետ եւ մարդկանց խորհուրդ ենք տալիս գնալ այնտեղ։ Կարող են տեսնել լուսանկարը, վայրը, ով է կառուցել, երբ է կառուցել»,-ասում է նախագծի ղեկավար Սարհատ Պետրոսյանը։ Կայքը ստեղծվել է UrbanLabYerevan-իմասնակցությամբ։ Սեւ եւ սպիտակ կետերով ներկայացված են պետականորեն պահպանվող եւ չպահպանվող հուշարձանները։ Կայքի այցելուները եւս կարող են առաջարկներ անել. «Ցանկացած ոք, ով ունի ինտերնետի հասանելիություն, կարող է մտնել եւ առաջարկել, որ ինչ-որ վայրում, ինչ-որ շենքը եւս ես ուզում եմ, որ լինի մեր ցանկում։ Ուղարկում է  նկարը, եւ մեր կողմից խմբագրվելուց հետո մեզ մոտ ենք ավելացնում»։ Նախաձեռնողները ստեղծել են նաեւ տուրիստական քարտեզ. «Մենք մշակեցինք վեց երթուղի, որոնցով կարող են քայլել մարդիկ եւ բացահայտել այս հուշարձանները, որոնց առաջարկում ենք իրենց»։ Նախագծի հեղինակները վստահեցնում են՝ այս կայքով կարելի է  բացահայտել այն Երեւանը, որը մենք չենք տեսնում.«Շատ արժեւորվում է այն երեւանը, որ մենք անվանում ենք «Թամանյանական», բայց կա մեկ այլ երեւան, որը մենք փորձել ենք բացահայտել։ Դրանք են «Նախաթամանյանական» Երեւանը, «Հետթամանյանական» Երեւանը։ Այն շենքը, որն այսպես ասած՝ չի համարվում «Թամանյանական» շենք, դրանք եւս կսկսվեն արժեւորվել»։ Շուտով կգործի նաեւ կայքի մոբայլ տարբերակը։