Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ռուբլու արժեզրկման հետևանքով տուժում են մեր արտահանողները» (տեսանյութ)

Տնտեսություն
index5

ՀՊՏՀ Հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի դեկան, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մաթևոսյանի կարծիքով՝ արժույթի արժեզրկման խնդիրը գլոբալ է։ «Հաշվի առնելով ԱՄՆ-Ռուսաստան հակամարտությունը, Չինաստանում տեղի ունեցող վերափոխումները, նաև՝ նավթի և պղնձի գներն ազդում են արժութային շուկայի վրա»։ Մեր երկիրը, լինելով ԵՏՄ անդամ, Ռուսաստանում եղած բացասական երևույթները կրեց նաև իր վրա։ «Այնտեղի արժութային բանկի վարած քաղաքականության արդյունքում ռուբլին արժեզրկվեց, և որպես հետևանք՝ մեր երկիր Ռուսաստանից եկող տրանսֆերտներն արժեզրկվեցին։ Ծավալի առումով փոխանցումները շատ են եղել, բայց գումարի արժեքային իմաստով քիչ էին»,-շեշտում է տնտեսագիտության դոկտորը։ Մեկ այլ խնդիր էլ կա. «Մեր արտահանողներն ուղարկում են ապրանքը Ռուսաստան և հետո գումարը ստանում են ավելի քիչ, քան նախկինում։ Ռուբլու արժեզրկումը բավականին բացասական է ազդում այս իմաստով»։ Պետք է ուշադրություն սևեռել նաև հետևյալ հանգամանքի վրա։ «ԵՏՄ անդամ գրեթե բոլոր երկրներում էլ կա ազգային արժույթի արժեզրկում, բայց մենք պետք է կարողանանք դրամն այն մակարդակի վրա պահել, որ տանելի լինի»,-կարծում է պարոն Մաթևոսյանը։ Մի հարցում նա վստահ է. «Լինեինք ԵՏՄ անդամ, թե ոչ, արժույթի համաշխարհային շուկայում տեղի ունեցող զարգացումներն ազդելու էին մեզ վրա. դրամն արժեզրկվելու էր»։