Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ազատ դեմոկրատները գնացին Սերժ Սարգսյանի մոտ՝ հիշեցնելու իրենց դիրքորոշումը

Կարևոր լուրեր Քաղաքականություն
ազատ

Սերժ Սարգսյանի հետ այսօր հանդիպել են «Հայոց համազգային շարժում», «Ազատ դեմեկրատներ», Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միություն կուսակցության  ներկայացուցիչները: Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել նաեւ Ազատ դեմոկրատներ կուսակցության ներկայացուցիչներ Խաչատուր Քոքոբելյանի, Մասիս Այվազյանի, Անժելա Խաչատրյանի և Հովհաննես Ղազարյանի հետ: Թե ինչու դեմ լինելով Սահմանադրության այս տարբերակին՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը գնաց հանդիպելու Սերժ Սարգսյանի հետ, կուսակցության մամուլի խոսնակ Անժելա Խաչատրյանն իրենց այդ քայլը հետևյալ կերպ մեկնաբանեց։ «Կուսակցությունն ստացել է հրավեր և շատ նորմալ է, որ կուսակցությունը գնում է իր դիրքորոշումը ներկայացնելու նաև այնտեղ։ Մենք խնդիր չենք տեսնում մեզ համար անընդունելի դրույթները բարձրացնել Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ, քանզի հայտարարել, որ ոչ մեկի հետ չենք ուզում խոսել, ոչ մի բան չենք ուզում անել, նշանակում է՝ թույլ տալ, որ այդ փոփոխությունները հանգիստ արվեն»: Իսկ արդյոք «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը կմիանա՞ «Ոչ»-ի կողմնակիցների ճամբարին, կախված կլինի նրանից, թե Սահմանադրության վերջնական ինչ տարբերակ կդրվի սեղանին։   Հիշեցնենք, այսօր «Ժառանգություն»  կուսակցությունը մերժեց Սերժ Սարգսյանին, եւ չի մասնակցի Սահմանադրական փոփոփոխությունների հարցով  նրա հետ հանդիպմանը։ Այդպիսի որոշում էր կայացրել նաեւ ՀԱԿ-ը: