Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքապետարանը մեկ տարի է՝ տրանսպորտի հաշվարկ է կատարում (տեսանյութ)

Հասարակություն
transport2

Տրանսպորտի ուղեվարձն առաջիկայում չի թանկանա. Երևանի քաղաքապետարանում սակագնի փոփոխության հարց դեռևս չի քննարկվում։ «Տրանսպորտի թանկացումը մեկ տարի առաջ էր սկսվել, ուսումնասիրություններ էին սկսվել , դեռ դա ընթացքի մեջ է, և ապագայում տրանսպորտի թանկացման մասին խոսակցություններ չեն կարող լինել, մենք այդ թանկացումը չենք տեսնում»,-լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը։ Վերջինս, այնուամենայնիվ, հիշեցնում է՝ կան դժգոհություններ ուղևորափոխադրող կազմակերպությունների կողմից՝ սակագինը վերանայելու պահանջով։ Այս կապակցությամբ նա նշում է. «Մենք փորձում ենք մեր տրանսպորտային միջոցներով կարգավորել որոշ բաներ, որպեսզի կարողանանք այսօր սպասարկել մեր ազգաբնակչությանը՝ ելնելով այն հանգամանքից, որ գիտակցում ենք, որ հնարավոր չէ ուղեվարձի փոփոխություն»։ Օգոստոսի 1-ից արդեն թանկացած էլեկտրաէներգիան հնարավո՞ր է արդյոք հանգեցնի նաև էլեկտրականությամբ աշխատող տրանսպորտային միջոցների ուղեվարձի բարձրացմանը։ Պարոն Նավասարդյանը հստակ պատասխան առայժմ չունի. «Մենք չգիտենք էլեկտրաէներգիան կթանկանա, չի թանկանա, քանի դեռ աշտոնական որևէ բան մենք չենք տեսնում և չգիտենք, թե ինչքանով կազդի, որպեսզի հաշվարկներ կատարենք, ոչինչ այսօր ասել չեմ կարող»։   Մանրամասները՝ տեսանյութում