Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայկական դրամը` ոչնչացման վտանգի առաջ (տեսանյութ)

Տնտեսություն
dram

«Կենտրոնական բանկը գրեթե արհեստականորեն փորձում է պահպանել փոխարժեքը, որպեսզի Հայաստանում դրամը ընդհանրապես չոչնչանա»,-շեշտում է տնտեսագետ Վարդան Բոստանջյանը՝ անդրադառնալով վերջին օրերին դրամի հետզհետե արժեզրկմանը։ Պարոն Բոստանջյանը դա պայմանավորում է տնտեսական մի շարք բացասական հանգամանքներով, ինչպես նաև բանկային համակարգի լարված ու ճգնաժամային իրավիճակով։ «Փոքր ու միջին բիզնես որպես այդպիսին դադարել է գոյություն ունենալուց, տնտեսական մրցակցության, ազատ մրցակցության բացակայության պայմաններում, բնականաբար, այդ նեգատիվ երևույթները գլուխ են բարձրացնում։ Ես բոլոր դեպքերում ավելի հանդուրժողական եմ նայում ԿԲ-ի այդ ինտերվենցիոն գործունեությանը, պայմանավորված այն բանով, որ եթե էդ էլ չանի , ապա մենք ընդհանրապես կդադարենք հայկական արժույթ ունենալուց»,-ասաց նա։   Մանրամասները՝ տեսանյութում։