Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երևանում կանցկացվի Yerevan Jazz Fest 2015 ջազփառատոն

Մշակույթ
jaz

Ջազի հայկական ասոցիացիան և «ՄեցցոՊրոդաքշն»  ընկերությունը ներկայացնում են տարվա ամենաջազային  իրադարձությունը  Հայաստանում՝  Yerevan  Jazz  Fest 2015 ջազփառատոնը:  Այն բաղկացած  կլինի  երեք  համերգներից,  որոնք  տեղի  կունենան սեպտեմբերի 17-ին,  18-ին և  19-ին Երևանի  Կ.Դեմիրճյանի անվ. Մարզահամերգային համալիրում: Սեպտեմբերի 17-ին  ջազ փառատոնը կբացեն Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի պետական էստրադային-սիմֆոնիկ նվագախումբը (Գեղ. ղեկավար՝ Երվանդ Երզնկյան),  Արցախի ջազնվագախումբը  (Գեղ. ղեկավար՝ Տիգրան Լալայան), Նինո Կատամաձեն  իր  “Insight”  խմբով (Վրաստան),  Լորեն Ռոբինը (Ֆրանսիա), Աբրահամ Գումրոյանը (ԱՄՆ),  Սերգեյ Մանուկյանը (Ռուսաստան),  Արթուր Սաթյանը (Լիբանան),  Լևոն Մալխասյանը,  Վահագն Հայրապետյանը, Արմեն Թութունջյանն ու Կարեն Մամիկոնյանը:  Տոմսերի արժեքը  կկազմի  3000,  5000,  7000,  10000, 12000 և 15000 դրամ: Սեպտեմբերի 18-ին  Մարզահամերգային համալիրում տեղի կունենա ԱՄՆ-ից ժամանած Ռիչարդ  Բոնա բենդի համերգը:  Բենդի կազմում հանդես կգան Ռիչարդ Բոնան,  Էթյեն Ստեդվիկը,  Լյուդվիգ Աֆոնսոն, Լի Գրինբլատն ու Ադամ Սթոլերը: Տոմսերը կարժենան  5000, 7000, 10000, 12000, 15000, 20000 և  25000 դրամ: Սեպտեմբերի 19-ին երեկոն կբացի Հայաստանի պետական ջազ նվագախումբը (Գեղ. ղեկավար՝ Արմեն Հյուսնունց), ինչպես  նաև կատարումներով  հանդես կգան Մարիամ և Արմեն Մերաբովները  (Ռուսաստան), Էռնա Յուզբաշյանը և Հյուբերտ Թաբսը (Ավստրիա): Ջազ  փառատոնի  եզրափակիչ  համերգի  տոմսերի արժեքը կլինի 3000, 5000, 7000, 10000, 12000 և 15000 դրամ: