Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վենետիկի հանձնաժողովը հրապարակել է իր գնահատականը. news.am

Քաղաքականություն
default2

Վենետիկի հանձնաժողովը, որը Եվրոպայի խորհրդի խորհրդատվական մարմին  եւ կազմված է սահմանադրական իրավունքի անկախ փորձագետներից, հրապարակել է իր գնահատականը Հայաստանում նոր սահմանադրության փոփոխությունների 1-7 գլուխների վերաբերյալ: Փորձագետներն իրենց եզրակացությունում ողջունում են սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի աշխատանքը՝ նշելով, որ «Վենետիկի հանձնաժողովի հետ բաց երկխոսության» արդյունքում կարեւոր փոփոխություններ են կատարվել բարեփոխումների տեսքստում: Միաժամանակ, Վենետիկի հանձնաժողովի փորձագետները առաջարկում են փոփոխել որոշ դրույթներ, մասնավորապես, պետք է հանվեն քվեարկելու և Ազգային ժողովի թեկնածու լինելու սահմանափակումները: Բացի այդ, փորձագետներն առաջարկում են հանել առավել մեծ թվով ձայներ հավաքած կուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքների միջեւ ընտրությունների երկրորդ փուլի մասին դրույթը: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում