Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նիստից հետո նախարարների մեծ մասը հեռացավ ետնամուտքով (տեսանյութ)

Քաղաքականություն
Karavarutyun

ՄԻՊ Կարեն Անդրեասյանն իր դերակատարումն ավարտած է համարում հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում լրագրողների նկատմամբ ոստիկանության կողմից բռնությունների քննության առումով: Նա հանդես է եկել հայտարարությամբ եւ ավելացնելու ոչինչ չունի. «Կարելի կլիներ ակնկալել ավելի խիստ պատիժներ առանձին անձնաց վերաբերյալ, բայց, ինչպես գիտեք, կան որոշակի պատասխանատվության ենթարկված ոստիկաններ», ասում է նա: Թե ինչպես են փոխհատուցվելու լրագրողներին հասցված վնասները օմբուդսմենը տեղյակ չէ. ունի միայն տարբերակներ. Պետական մարմինը ինքը կարող է փոխահատուցել, հետո մտնել իր իսկ աշխատողից պահանջել այդ գումարները: ցավոք սրտի, պրակտիկայում չկա այդպիսի բան, ես հուսամ, որ կլինի»։ ԱԳ փոխնախարարն Շավարշ Քոչարյան էլ կառավարության նիստից հետո անդրադարձավ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում առկա լարվածությանը` նշելով, որ Ադրբեջանն այդպիսով փորձում է շանտաժի ենթարկել, թե հայկական կողմին, թե ԵԱՀԿ միջնորդներին. «Լարվածության պահպանումը անհրաժեշտ է մի բանի համար` ստեղծել պատկեր ադրբեջանի ժողովրդի մոտ, որ կա արտաքին թշնամի եւ դրանով իսկ բոլոր նրանց, ովքեր փորձում են քննադատել ռեժիմը կամ դեմ են, բոլորին դրանց հայտարարել որպես ՀՀ գործակալներ, շպիոններ, դատական գործընթացներ վարել»: Ինչպես ամեն շաբաթ, այնպես էլ այս անգամ գործադիր մարմնի նիստից հետո նախարարների մեծ մասը հեռացավ հետնամուտքով, մի մասն ուղղակի խուսափեց հարցերից: Նրանցից մի քանիսից միայն հասցրինք հետաքրքրվել` ինչպես եւ որտեղ են անցկացնելու հանգիստը. «Դեռ չգիտեմ` գնալու եմ, թե ոչ»,- ասաց Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը։ Միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը եւս չի ունենա ամառային հանգիստ. նա նախընտրում է հանգստանալ ձմռանը, սիրելի զբաղմունքը լեռնագնացությունն է. «Երբ որ -20 աստիճան է լինում, ձյան շերտի հաստությունը կարող է մեկ մետր լինի սարի վրա այդ ժամանակ նույնպես. յուրաքաչյուր շաբաթ այդ հիվանդությամբ` չակերտավոր, տառապում եմ»: Նա կոչ արեց երիտասարդությանը հետեւել իր օրինակին եւ եւս վարակվել այդ հրաշալի հիվանդությամբ` անտեսելով անգամ 40 աստիճան ամառային տապը: